Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

By | 20.03.2019 08:59

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը  դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ