Դիլիջանի ոլորաները անցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

By | 25.03.2019 12:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ՝ տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաները անցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ –ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ