Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

By | 25.03.2019 15:02

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Գավառի, Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում  և Սարավանի լեռնանցքում  ձյուն է տեղում:

Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

Վարդենյաց լեռնանցքը  սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ