Դիլիջանի ոլորանները բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

By | 29.03.2019 11:20

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ՝տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում ձյան տեղումները շարունակվում են, ճանապարհահատվածը անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նշված ճանապարհահատվածը սպասակող կապալառու ընկերության ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ