Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է

By | 29.03.2019 09:43

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ՝տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով և եթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ