Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

By | 29.03.2019 17:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Սևանի, Արթիկի, Ճամբարակի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապրհներին և Դիլիջանի ոլորաներում ձյուն է տեղում:

Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 25-30 մետր, իսկ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղի տեսանելիությունը՝ 50-70 մետր է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ