Սպիտակի և Դիլիջանի ոլորաններին տեղում է առատ ձյուն, որ պատճառով, անվտանգ եթևեկությունը ապահովելու նպատակով վերոնշյալ ճանապարհահատվածները  ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ են

By | 29.03.2019 23:09

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններին տեղում է առատ ձյուն, որ պատճառով, անվտանգ եթևեկությունը ապահովելու նպատակով վերոնշյալ ճանապարհահատվածները  ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ են:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ