«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններին տեղում է առատ ձյուն, որ պատճառով, անվտանգ եթևեկությունը ապահովելու նպատակով վերոնշյալ ճանապարհահատվածները ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ են:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ