Դիլիջանի  ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

By | 30.03.2019 17:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ,  Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Դիլիջանի  ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ