Դիլիջանի և Սպիտակի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

By | 30.03.2019 10:06

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հրազդանի, Գավառի, Սևանի, Եղվարդի, Կոտայքի, Իջևանի, Լոռու, Արթիկի, Թումանյանի, Ճամբարակի, Թալինի, Ապարանի, Տավուշի, Արագածի, Ախուրյանի, Նոյեմբերյանի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:

Արթիկի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է:

Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքի ճանապարհներին բուք է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ