Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում

By | 30.03.2019 13:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ստեփանավանի, Գավառի, Արագածի, Թալինի, Թումանյանի, Լոռիի, Բաղրամյանի, Կոտայքի, Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի  տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում  առատ ձյուն է տեղում:

Դիլիջանի  ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները առատ ձյան պատճառով  դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար: Վարորդներին հորդորում ենք չերթևեկել վերոնշյալ ճանապարհահատվածով:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ