Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

By | 31.03.2019 10:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Սարավանի լեռնանցքում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ