ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

By | 06.04.2019 14:03

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել հատվածը ձնախառը անձրև է տեղում, իսկ Գորիսի, Սիսիանի, Աշոցքի, Մարտունիի և Սևանի տարածաշրջաններում անձրև է տեղում:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ