Սևանի, Ապարանի, Աշոցքի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 19.04.2019 10:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Ապարանի, Աշոցքի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին  ձյուն է տեղում:

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ