Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 22.04.2019 17:30

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գավառի, Սևանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում   ձյուն է տեղում:

Սարավանի լեռնանցքում գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը  բքի պատճառով դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ