Թումանյան քաղաքից մինչև Սանահին կայարան ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու

Տպել

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ   ապրիլի 25-ին Մ 6 միջպետական ճանապարհի ժայռապայթեցման աշխատանքների կապակցությամբ Թումանյան քաղաքից մինչև Սանահին կայարան ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ