Կապանում տեղի է  ունեցել քարաթափում

By | 23.04.2019 09:58

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 09:30 սահմաններում Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի (Կապան) 313 կմ-ին, տեղի է  ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի երթևեկելի է:

Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ»ՍՊԸ ընկերության ճանապարհաշինարարները կատարում են  ճանապարհի  մաքրման աշխատանքներ:

 

Կտրվի լրացուցիչ  տեղեկատվություն:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ