Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհահատվածում տեղի է  ունեցել քարաթափում

By | 25.04.2019 14:28

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 14:00 սահմաններում Մ17  Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհահատվածի 36 կմ-ին տեղի է  ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակ  է:

Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ ընկերության ճանապարհաշինարարները կատարում են  ճանապարհի  մաքրման աշխատանքներ:

 

Կտրվի լրացուցիչ  տեղեկատվություն:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ