Monthly Archives: Ապրիլի 2019

Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

By | 29.04.2019 09:36

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին՝ Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ»ՍՊԸ ընկերության ճանապարհաշինարարները Մ17  Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհահատվածի 36 կմ-ին տեղի  ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են: Տվյալ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է:   «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները վերսկսվել են

By | 26.04.2019 12:44

Վերջին օրերի տեղումնառատ եղանակի պատճառով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհատված փոսային նորոգման աշխատանքները եղանակի բարելավումից հետո վերսկսվել են։ Ասֆալտբետոնի խառնուրդի անհրաժեշտ խտացումն ու կպչողականությունն ապահովող ջերմաստիճանի պայմաններում փոսային նորոգումներ են իրականացվում Արարատի, Ապարանի, Դիլիջանի, Էջմիածնի, Մարտունու, Սևանի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մայիսի 15-20-ն… Read More »

Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհահատվածում տեղի է  ունեցել քարաթափում

By | 25.04.2019 14:28

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 14:00 սահմաններում Մ17  Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհահատվածի 36 կմ-ին տեղի է  ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակ  է: Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ ընկերության ճանապարհաշինարարները կատարում են  ճանապարհի  մաքրման աշխատանքներ:   Կտրվի լրացուցիչ  տեղեկատվություն: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

By | 25.04.2019 09:33

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Թումանյան քաղաքից մինչև Սանահին կայարան ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու

By | 23.04.2019 15:02

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ   ապրիլի 25-ին Մ 6 միջպետական ճանապարհի ժայռապայթեցման աշխատանքների կապակցությամբ Թումանյան քաղաքից մինչև Սանահին կայարան ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

By | 23.04.2019 14:30

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:… Read More »

Կապան-Քաջարան տեղի  ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են

By | 23.04.2019 12:30

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:20 սահմաններում՝ Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի (Կապան-Քաջարան) 313 կմ-ին տեղի  ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են: Տվյալ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է:   «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ

Կապանում տեղի է  ունեցել քարաթափում

By | 23.04.2019 09:58

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 09:30 սահմաններում Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի (Կապան) 313 կմ-ին, տեղի է  ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի երթևեկելի է: Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ»ՍՊԸ ընկերության ճանապարհաշինարարները կատարում են  ճանապարհի  մաքրման աշխատանքներ:   Կտրվի լրացուցիչ  տեղեկատվություն: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»ՊՈԱԿ

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

By | 23.04.2019 09:31

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:… Read More »

Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 22.04.2019 17:30

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գավառի, Սևանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում   ձյուն է տեղում: Սարավանի լեռնանցքում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը  բքի պատճառով դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց… Read More »