Փոսային նորոգման պատճառով Դիլիջանի թունելը փակ է լինելու

By | 06.05.2019 17:50

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մայիսի 7-8-ը,  ժամը՝ 11:00-15:00 Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ճանապարհի՝ Դիլիջանի թունելի,  ճանապարհահատվածը փակ է լինելու փոսային նորոգման  պատճառով:

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ-4-Սեմյոնովկա-Դիլիջան ավտոճանապարհով:

Անհարմարություների համար հայցում ենք  վարորդների ներողամտությունը:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ