Ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքները շարունակվում են

By | 10.05.2019 16:44

Տավուշի, Մասիսի, Արտաշատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի թունելի հատվածում ավարտվել են փոսային նորոգման աշխատանքները: Աշխատանքները կատարվել են նախատեսված ժամկետներում: Դիլիջանի թունելի հատվածներում իրականացվել է համատարած ասֆալտբետոնե ծածկ, որը պայմանավորված էր այդ հատվածներում ծածկի քայքայման աստիճանից: 2018թ. աշնանը թունելում բեռնատարի բռնկված հրդեհից վնասված տեղամասը ամբողջությամբ ասֆալտապատվել է:

Շարունակվում են կողնակների լրացման և հարթեցման, ինչպես նաև ջրատարների և աղբի մաքրման աշխատանքները: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ մեկնարկել է ճանապարհների գծանշման աշխատանքները:

Պաճառվող անհարմարության համար հայցում ենք եթևեկության մասնակիցների ներողամտությունը և մաղթում անվտանգ երթևեկություն։

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ