«Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները ճանապարհների սպասարկման շրջանակներում կատարել են լայնածավալ աշխատանքներ

By | 22.05.2019 12:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մայիսի 21-ին հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղի է ունեցել կողնակների հողային պաստառի վնասում և ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել են  բերվածքներ: «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ ճանապարհների սպասարկման շրջանակներում կատարել են  կողնակների լրացման, հարթեցման, ինչպես նաև  ջրատարների, կողային առուների և ճանապարհի երթևեկելի հատվածի բերվածքների մաքրման և հեռացման լայնածավալ աշխատանքներ: