Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրվել են հասարակական զուգարանների տեղը մատնանշող նշաններ

By | 23.05.2019 12:46

«Հայավտոճան» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ ընթացիկ սպասարկան աշխատանքներին զուգահեռ կապալառու կազմակերպությունների կողմից  միջպետական ճանապարհներին տեղադրվել են՝ 129 –ը, իսկ հանրապետական նշանակության ճանապարհներին՝ 141 հասարակական զուգարանների տեղը մատնանշող նշաններ: Ինչպես նաև  «Հայավտոճան» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ 10-15 օրվա ընթացքում կավարտվեն զուգարանների նշանների տեղադրման աշխատանքները, որը ավելի դյուրին կդարձնի քաղաքացիների երկարատև ճամփորդությունները: