Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար

By | 24.05.2019 11:45

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, մայիսի 27-ին  ժամը 15:00-19:00-ն ընկած հատվածում, Մ 6 միջպետական ճանապարհի ժայռապայթեցման աշխատանքների կապակցությամբ  Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6 Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ