Monthly Archives: Մայիսի 2019

«Տավուշ ՃՇՇ» ՓԲԸ –ի կողմից տեղադրվել են մեծ քանակով ճանապարհային նշաններ

By | 27.05.2019 12:54

Տավուշի տարածաշրջանի հանրապետական նշանակության ավտոճանապարհներին՝ «Տավուշ ՃՇՇ» ՓԲԸ –ի կողմից տեղադրվել են մեծ քանակով ճանապարհային նշաններ, որը մեծ նշանակություն ունի վարորդների, ինչպես նաև այցելուների երթևեկությունը անվտանգ ու հարմարավետ դարձնելու համար: «Հայավտոճան» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար

By | 24.05.2019 11:45

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, մայիսի 27-ին  ժամը 15:00-19:00-ն ընկած հատվածում, Մ 6 միջպետական ճանապարհի ժայռապայթեցման աշխատանքների կապակցությամբ  Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6 Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրվել են հասարակական զուգարանների տեղը մատնանշող նշաններ

By | 23.05.2019 12:46

«Հայավտոճան» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ ընթացիկ սպասարկան աշխատանքներին զուգահեռ կապալառու կազմակերպությունների կողմից  միջպետական ճանապարհներին տեղադրվել են՝ 129 –ը, իսկ հանրապետական նշանակության ճանապարհներին՝ 141 հասարակական զուգարանների տեղը մատնանշող նշաններ: Ինչպես նաև  «Հայավտոճան» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ 10-15 օրվա ընթացքում կավարտվեն զուգարանների նշանների տեղադրման աշխատանքները, որը ավելի դյուրին կդարձնի քաղաքացիների երկարատև ճամփորդությունները:    

«Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները ճանապարհների սպասարկման շրջանակներում կատարել են լայնածավալ աշխատանքներ

By | 22.05.2019 12:00

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մայիսի 21-ին հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղի է ունեցել կողնակների հողային պաստառի վնասում և ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել են  բերվածքներ: «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ ճանապարհների սպասարկման շրջանակներում կատարել են  կողնակների լրացման, հարթեցման, ինչպես նաև  ջրատարների, կողային առուների և ճանապարհի երթևեկելի հատվածի բերվածքների մաքրման և հեռացման… Read More »

Տրվել է ճանապարհաշինական ծրագրերի մեկնարկը. շինարարական կազմակերպությունների ղեկավարներն ստացել են խիստ հանձնարարականներ

By | 16.05.2019 19:53

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հանդիպել է նախարարության ծրագրերով ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում նշվել է, որ արդեն մեկնարկել են ՀՀ պետական բյուջեի շրջանակներում իրականացվող հիմնանորոգման, միջին նորոգման, ինչպես նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով» կատարվող ճանապարհաշինական աշխատանքների զգալի մասը: Նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հատկապես… Read More »

«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ կապալառու կազմակերպությունը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում՝ կատարելով գետի հունի ժամանակավոր փոխում

By | 15.05.2019 15:44

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 11ից-15 ը Մ10 Գետափ-Մարտունի ճանապարհահատվածի 124-րդ կմ գետի վարարման պատճառով ջուրը ողողել է ճանապարհի կողնակը, որը առաջացրել է ճանապարհի հենապատի փլուզման վտանգ: «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ կապալառու կազմակերպությունը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում՝ կատարելով գետի հունի ժամանակավոր փոխում:        «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Ավտոճանապարհների նշագծման աշխատանքները մեկնարկել են

By | 13.05.2019 14:46

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են նշագծման աշխատանքները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ Մեղրու ՃՇՇՁ ՍՊԸ-ի հետ համատեղ,  իրականացվող աշխատանքների շրջանակներում այս տարի Գեղարքունիքի և Սյունիքի  մարզերում փորձարկում է  ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ։ Ի տարբերություն նշագծման այլ նյութերի՝ ֆոսֆորային գնդիկներն ավելի ուժեղ անդրադարձում են ապահովում՝ գիշերային ժամերին առավել նկատելի… Read More »

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար

By | 13.05.2019 11:50

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, մայիսի 14-ին՝  ժամը 12:00-18:00-ն ընկած հատվածում, Մ 6 միջպետական ճանապարհի ժայռապայթեցման աշխատանքների կապակցությամբ  Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքները շարունակվում են

By | 10.05.2019 16:44

Տավուշի, Մասիսի, Արտաշատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի թունելի հատվածում ավարտվել են փոսային նորոգման աշխատանքները: Աշխատանքները կատարվել են նախատեսված ժամկետներում: Դիլիջանի թունելի հատվածներում իրականացվել է համատարած ասֆալտբետոնե ծածկ, որը պայմանավորված էր այդ հատվածներում ծածկի քայքայման աստիճանից: 2018թ. աշնանը թունելում բեռնատարի բռնկված հրդեհից վնասված տեղամասը ամբողջությամբ ասֆալտապատվել է: Շարունակվում են կողնակների լրացման և հարթեցման, ինչպես նաև… Read More »

Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

By | 08.05.2019 16:45

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մայիսի 9-ին,  ժամը՝ 10:00-13:00 Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ճանապարհի՝ Դիլիջանի թունելի,  ճանապարհահատվածում  կատարվում է մեծածավալ փոսային նորոգման աշխատանքներ, որ պատճառով  վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու: Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ-4-Սեմյոնովկա-Դիլիջան ավտոճանապարհով: Անհարմարություների համար հայցում ենք  վարորդների ներողամտությունը: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ