Monthly Archives: Մայիսի 2019

Աշխատանքները թերի կատարելու պատճառով «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն չի վճարվել

By | 07.05.2019 10:13

Մայիսի 6-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, որ Երևան-Եղվարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին փոսային նորոգման աշխատանքները կատարվում են ջրափոսերի պայմաններում: Ապրիլի 1-ից սկսած՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն աշխատանքները կատարում է մեծ թերություններով և ոչ ժամանակին: Ապրիլ ամսվա ընթացիկ պահպանման գումարը նախարարության կողմից կազմակերպությանը չի վճարվել և քննարկվում է կապալառուի հետ պայմանագրի լուծման հարցը:  

Փոսային նորոգման պատճառով Դիլիջանի թունելը փակ է լինելու

By | 06.05.2019 17:50

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ մայիսի 7-8-ը,  ժամը՝ 11:00-15:00 Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ճանապարհի՝ Դիլիջանի թունելի,  ճանապարհահատվածը փակ է լինելու փոսային նորոգման  պատճառով: Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ-4-Սեմյոնովկա-Դիլիջան ավտոճանապարհով: Անհարմարություների համար հայցում ենք  վարորդների ներողամտությունը: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Դիլիջանի թունելի հատվածում սկսվել է փոսային նորոգման աշխատանքներ

By | 06.05.2019 15:58

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ճանապարհի՝ Դիլիջանի թունելի,  ճանապարհահատվածը սպասարկող «Ճանապարհ» ՍՊԸ –ն կատարում  է փոսային նորոգման աշխատանքներ: Վերոնշյալ ճանապարհահատվածում խնդրում ենք պահպանեք անվտանգության կանոնները: Անհարմարություների համար հայցում ենք  վարորդների ներողամտությունը: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Թումանյան քաղաքից մինչև Սանահին կայարան ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու

By | 06.05.2019 09:28

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ  մայիսի 6-ին Մ 6 միջպետական ճանապարհի ժայռապայթեցման աշխատանքների կապակցությամբ Թումանյան քաղաքից մինչև Սանահին կայարան ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ

Գորիսի՝ Զանգեր  հուշարձանի հատվածում տեղադրվել է մետաղական արգելափակոցներ

By | 03.05.2019 16:37

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ  հայտնում է, որ «Աշոտ Դայան և Ընկերներ» ՍՊԸ կապալառու կազմակերպությունը Մ12 Գորիս-ԼՂՀ սահմանի  5-րդ կիլոմետրին ( Գորիսի՝ Զանգեր  հուշարձանի հատվածում) կատարել Է մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, որի երկարությունը կազմում է 200 մետր: