«Հայավտոճան» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ << Մեղրու ՃՇՇՁ >> ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են Մեղրիի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների բարեկարգման, կողնակների լրացման և հարթեցման, ճանապարհային նշանների տեղադրման, ինչպես նաև բետոնե և մետաղական արգելապատնեշների վերանորոգման աշխատանքներ:
Մ2 Երևան -Գորիս -Մեղրի -Իրանի սահման միջպետական ճանապարհին՝ Մեղրիի ճանապարհահատվածում << Մեղրու ՃՇՇՁ >> ՍՊ ընկերության կողմից իրականացվում է ֆոսֆորային գնդիկներով նշագծման աշխատանքներ: