Մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների միջին նորոգման աշխատանքները

By | 10.07.2019 12:15

Մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 53+000-կմ 72+000 առանձին հատվածների (կմ53+000-կմ 54+000,կմ57+000կմ58+000,կմ65+400-կմ66+600 և կմ69+900-կմ72+000) միջին նորոգման աշխատանքները: Ներկայումս աշխատանքները իրականացվում են կմ53+000-կմ54+000 հատվածում ( Տառերի պուրակի մոտով անցնող ճանապարհահատվածը):  Աշխատանքները իրականացվում են «Լիլիթ-87» ՍՊԸ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում  իրականացվում են փոսերի նորոգում, հաթեցնող շերտի և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետևում է «Հայավտոճան»  ՊՈԱԿ-ի պատասխանատու ներկայացուցիչը:

Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ