Մ6 Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում

By | 14.07.2019 18:07

Հուլիսի 14-ին` ժամը 13:56-ի սահմաններում, Մ6 Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 64 կմ-ին տեղի էր ունեցել 30-35 խմ ծավալով քարաթափում: Ընկած քարերի ծավալը կազմում է 1 խմ։
Քարաթափման հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել էր:
Թումանյանի ՃՇՇ ԲԲԸ կողմից Ժամը 17:00-ի դրությամբ ավտոճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: