Մ6 Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

By | 14.07.2019 16:39

Մ6 Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 64 կմ-ում տեղի է ունեցել 30-35 խմ ծավալով քարաթափում։ Ընկած քարերի ծավալը կազմում է 1խմ։ Նախնական տվյալներով կա երկու զոհ և վիրավորներ։ Այս պահին ճանապարհահատվածը փակ է։ Հայավտոճան ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոենակատար Գոռ Ավետիսյանի հանձնարարականով ճանապարհի մաքրման աշխատանքներին հետևում է ավտոճանի պատասխանատու ներկայացուցիչը։ Մաքրման աշխատանքները իրականացվում են Թումանյանի ՃՇՇ ԲԲԸ ընկերության կողմից։ Ճանապարհի մաքրման և բացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։