Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները

By | 18.07.2019 16:16

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում  է «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար երկկողմանի փակ է:

Մինչ աշխատանքների ավարտը վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել  Հ-52 հանրապետական նշանակության ավտոճանապարհով՝ Մալիշկա գյուղի միջով: