Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի 1,094կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

By | 19.07.2019 13:05

«Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կարճ ժամանակահատվածում իրականացվել են Մ4 Սևան-Թերակղզի 1,094կմ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, փոսային նորոգման, իջատեղերի, մուտքերի և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Բացի այդ, «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կատարվել են ուղղաթիռի հարթակի խճային հիմքի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, անհարթությունների, հետիոտնային անցումների կառուցման և նշագծման աշխատանքներ։