Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ24+860-կմ27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները

By | 22.07.2019 16:15

Մեկնարկել  են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ24+860-կմ27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները:Աշխատանքները իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: