Գծանշման աշխատանքներ կատարելու համար Դիլիջանի թունելը փակ է լինելու

By | 23.07.2019 17:13

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ հուլիսի 23 ին՝ժամը 17:10-ից մինչև 17:40 Դիլիջանի թունելը փակ է լինելու գծանշման աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Հ 53՝ (Մ4-Սեմյոնովկա-Մ4) ճանապարհով:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: