Մեկնարկել են Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 7,1կմ և 7,4կմ հատվածների միջին նորոգման աշխատանքները

By | 25.07.2019 15:33

Մեկնարկել են  Մ10  Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 17+000-կմ24+100 և կմ57+000-կմ64+400 հատվածների միջին նորոգման աշխատանքները: «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

  • Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 17+000-կմ24+100
Կմ57+000-կմ64+400 ճանապարհահատվածի աշխատանքները իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու է ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և մարաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:
  • Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ57+000-կմ64+400

Անվտանգ երթևկություն ապահովելու նպատակով՝ նշված նորոգող ճանապարհահատվածները կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: