Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հուլիսի 27-ից ժամը 8:00 ին Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածը երթևեկության համար երկկողմանի փակ է լինելու:

By | 26.07.2019 14:58

Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում  է «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հուլիսի 27-ից ժամը 8:00-ին տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար երկկողմանի փակ է:

Մինչ աշխատանքների ավարտը վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել՝ Մ2-Մալիշկա-Մ2 ճանապարհով (Մալիշկա գյուղի միջով):