Ավարտին են մոտենում Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 9,6կմ երկարության միջին նորոգման աշխատանքները

By | 26.07.2019 12:21

Ավարտին են մոտենում Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ96+500-կմ106+100 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները: Սկզբնական փուլում իրականացվել են ճանապարհի ֆրեզավորման, փոսերի նորոգման, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները: «Արարատ-ճանշին» ՍՊ ընկերության կողմից աշխատանքները ընթանում են հնարավորինս արագ։ Նախատեսված են կողնակների լրացման, ջրահեռացման համակարգի վերականգման և մաքրման, ազդանշանային սյուների տեղադրման և գծանշման աշխատանքներ: Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: