Ավարտվել են Մ-4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 3,066 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները

By | 29.07.2019 09:43

Ավարտել են Մ-4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման՝ կմ 64+174- կմ 67+240 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքների սկզբնական փուլում կատարվել են ճանապարհահատվածի հին շերտի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող  շերտի տեղադրման, նոր ասֆալտբետոնե ծածկի և գծանշման աշխատանքներ: Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: