ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով եղել է հիմնանորոգվող ճանապարհահատվածներում

By | 30.07.2019 12:27

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով եղել է հիմնանորոգվող ճանապարհահատվածներում:

Առաջին կանգառը Մ4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհահատվածն է: Այստեղ արդեն ավարտված են կմ24+860-կմ27+000 2.14 կմ ճանապարհահատվածի վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքները, որն իրականացրել է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են, որ ներկայումս կատարվում են ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ:

Նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanն այցը շարունակել է Մ8 Դիլիջան-Վանաձոր ճանապարհահատվածում, շինարարությունն իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել աշխատանքների ընթացքը, շինարարության ժամանակ ի հայտ եկող խնդիրները: Այստեղ աշխատանքները նոր են մեկնարկել , նախատեսվում է ճանապարհահատվածը շահագործել մինչ սեպտեմբեր:

Սուրեն Պապիկյանը կապալառու ընկերությունների հետ զրույցում կարևորել է պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը և նշել է, որ նախարարության մշտական վերահսկողության տակ են լինելու ինչպես շինաշխատանքների որակը, այնպես էլ աշխատանքների՝ ըստ ժամանակացույցի իրականացումը՝հաշվի առնելով, որ վերանորոգվող ճանապարհահատվածները գտնվում են միջպետական ճանապարհների վրա: