Մեկնարկել են Մ 4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+200-կմ73+200 միջին նորոգման աշխատանքները

By | 05.08.2019 17:21

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+200-կմ73+200 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքները իրականացվում են «Արարատ -Ճանշին» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: