«Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից շարունակվում են միջին նորոգման աշխատանքները

By | 05.08.2019 17:06

Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին «Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից շարունակվում է իրականացվել  կմ109+000-կմ112+900 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները: Միջին նորոգման աշխատանքներում ներառված են փոսերի լցնում, հարթեցում և  ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: