Մեծ թափով շարունակվում են ընթանալ Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 7,1կմ և 7,4կմ հատվածների միջին նորոգման աշխատանքները

By | 06.08.2019 15:03

Շարունակվում են Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 17+000-կմ24+100 և կմ57+000-կմ64+400 հատվածների միջին նորոգման աշխատանքները: Կմ 17+000-կմ24+100 հատվածում «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Կմ57+000-կմ64+400 ճանապարհահատվածի աշխատանքները իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու են ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Ըստ կապալառու կազմակերպություների տեղեկատվության տվյալ ճանապարհահատվածների աշխատանքները ընթանում են բնականոն հունով և կավարտվեն ժամանակից շուտ:

Անվտանգ երթևկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածները կահավորված են համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: