Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները

By | 09.08.2019 18:17

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում  է «ԱԱԲ պռոեկտ » ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում կատարվում են հողային աշխատանքներ, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում:

Անվտանգության նկատառումներից ելնելով տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար միակողմանի փակ է լինելու երթևեկության համար:

Անհարմարություններից խուսափելու համար մինչ աշխատանքների ավարտը վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել հանրապետական նշանակության՝ Հ-10 Մ2- Վեդի-Լանջառ-Մ2 ավտոճանապարհով: