«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին ժամը 21:00 ին Մ-4 միջպետական նշանակության ճանապարհի Չայնիի ճանապարհահատվածում տեղի է ունեցել մեծ ժայռաբեկորների քարաթափում,որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ էր: «Կոտայքի ճշշ» ՍՊ ընկերության կողմից կատարվել է ժայռաբեկորների կոտրում և հեռացում ճանապարհահատվածից: