Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

Տպել

Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են աննախադեպ ծավալով ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, հանրապետական և տեղական ճանապարհ։ Այս պահին իրականացվում են 164,56 կմ երկարությամբ ճանապարհների շինարարությունը:

Բացի դրանից հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի երկու կամուրջները։