Շարունակվում են Մ-7 միջպետական նշանակության Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման 8կմ ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

By | 29.08.2019 14:24

Մ-7 միջպետական նշանակության Սպիտակ-Գյումրի-հայ-թուրքական սահման «Արգիշտի» ՍՊ ընկերության կողմից շարունակվում  է իրականացվել կմ19-կմ27 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները: Միջին նորոգման աշխատանքներում ներառված են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում  ենք պահպանել երթևեկության կանոնները: