Դիլիջանի թունելը երկկողմանի երթևեկելի է

By | 01.09.2019 21:36

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին ժամը 15:00 ին Դիլիջանի թունելի հատվածում՝ p 3+75 կմ- ում, ծանրաքաշ կցորդիչով տրանսպորտային միջոցի խափանման պատճառով ճանապարհահատվածը միակողմանի փակվել էր: Ժամը 22:10 սահմաններում տրանսպորտային միջոցը դուրս է բերվել Դիլիջանի թունելի նշված հատվածից և այժմ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: