«Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲ ընկերությունը շարունակում է իրականացնել 6,75կմ երկարության ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները

By | 03.09.2019 14:15

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման կմ79+000-կմ85+750 հատվածի ճանապարհի նորոգման աշխատանքները շարունակվում են: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲ ընկերության կողմից: Ճանապարհի նորոգման շրջանակներում իրականացվում է փոսային նորոգում, հարթեցում և նոր ասֆալտբետոնե շերտի տեղադրում: Ասֆալտապատման աշխատանքները ավարտելուց հետո կապալառու կազմակերպությունը կատարելու է կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների վերականգման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: