«Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից մեկնարկել են 8,46կմ երկարության ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները

By | 03.09.2019 12:46

Մեկնարկել են Մ-3 Մարգարա –Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման կմ85+750-կմ94+210 ճանապարհահատվածի աշխատանքները: Ճանապարհի նորոգման աշխատանքները կատարվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Աշխատանքների սկզբնական փուլում նախատեսված է փոսերի լցնում, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այնուհետև կատարվելու են կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման, ջրատարների վերակնգման և ճանապարհի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: