«Ոսմար» ՍՊ ընկերության կողմից շարունակվում են իրականացվել 8,2 կմ երկարության ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները

By | 05.09.2019 15:30

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ219+800-կմ228+000 հատվածի նորոգման աշխատանքները իրականացնում է «Ոսմար» ՍՊ ընկերությունը։ Կատարվում են փոսային նորոգման, հարթեցման և նոր մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտապատման աշխատանքները իրականացնելուց հետո նախատեսվում է իրականացնել կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման և ճանապարհածածկի գծանշման աշխատանքներ:

Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված նորոգվող ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները: